
Փողոցային ակցիաներ
Մարդկանց հետ խոսում ենք կենդանիների իրավունքների և վեգանության մասին, բաժանում ենք տեղեկատվական նյութեր, անցկացնում ենք VR-ցուցադրություններ և բուսական այլընտրանքների համտեսումներ։

Մենք պաշտպանում ենք Հայաստանի գյուղատնտեսությունում շահագործվող կենդանիների, ընտանի ու վայրի կենդանիների իրավունքները և պայքարում ենք նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը վերջ դնելու համար։
Շահերի պաշտպանության և իրազեկման միջոցով մենք ձևավորում ենք հասարակական վարքագիծ, որը հիմնված է կենդանիների, մոլորակի և մարդկանց հանդեպ հոգատարության վրա։
Tom Woollard / We Animals
Ովքեր ենք մենք
Yerkratsiner (Երկրացիներ) — միջազգային թիմ է, պաշտպանում է կենդանիների իրավունքները, հանդես է գալիս կենդանիների շահագործման դեմ և քարոզում է էթիկական ու հոգատար վերաբերմունքը նրանց հանդեպ։ Մենք սկսել ենք որպես կենդանիների պաշտպանության նախաձեռնություն, իսկ հիմա պաշտոնապես գրանցված ենք Հայաստանում որպես հասարակական կազմակերպություն։
ՄանրամասնԽնդիրը
Ամեն տարի Հայաստանում միայն պաշտոնական վիճակագրությամբ մսի համար սպանվում է մոտ 500 000 կով և ցուլ, 250 000 խոզ, 500 000 ոչխար և 12 968 000 հավ։ Մոտ 2 654 000 հավ շահագործվում է ձու ստանալու համար, մոտ 728 000 տարբեր տեսակի կենդանի՝ կաթնամթերքի արտադրության համար։ Բացի այդ, Հայաստանը տարեկան ներկրում է ավելի քան 290 000 տոննա կենդանական ծագման արտադրանք։
Ուղղություններ

Փողոցային ակցիաներ
Մարդկանց հետ խոսում ենք կենդանիների իրավունքների և վեգանության մասին, բաժանում ենք տեղեկատվական նյութեր, անցկացնում ենք VR-ցուցադրություններ և բուսական այլընտրանքների համտեսումներ։

Փառատոներ
Ամեն տարի անցկացնում ենք վեգան փառատոն՝ նվիրված կենդանիների, մարդկանց և բնության նկատմամբ կարեկցանքին ու արդարությանը։ Հյուրերին սպասում են ֆուդքորթեր և համտեսումներ սիրելի վեգան նախագծերից, շուկա, դասախոսություններ, ՀԿ-ների տաղավարներ և վարպետության դասեր։

Ընկերական միջոցառումներ
Հաճախ միանում ենք այլ միջոցառումների՝ համերգների, փառատոների, որպեսզի հնարավորինս շատ մարդ մտածի կենդանիների վիճակի մասին։

Աջակցություն ապաստարաններին
Կազմակերպում ենք բարեգործական համերգներ և կինոդիտումներ՝ ի աջակցություն տեղական ապաստարանների, մասնակցում ենք աջակցության այցերի։

Կենդանիների մասին օրենքը
Մասնակցում ենք հասարակական արշավի՝ ՀՀ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի հիմնական մեխանիզմներում, նորմերում և չափանիշներում առկա անորոշությունները վերացնելու համար՝ առաջ մղելով իրական հասարակական վերահսկողությունը, էվթանազիայի ուղղակի արգելքը և կենդանիների բոլոր տեսակների ընդգրկումն օրենսդրական դաշտում։

Կրթություն
Մենք տեղական մակարդակում կազմակերպում ենք կենդանիների իրավունքներին նվիրված կրթական միջոցառումներ, ինչպես նաև մասնակցում ենք միջազգային համաժողովների, հանրային քննարկումների և գիտելիքի փոխանակման նախաձեռնությունների։ Մենք նաև մշակում ենք կրթական ծրագրեր համալսարանների ուսանողների և դպրոցականների համար, ներառյալ բիոէթիկայի դասեր։
Ահազանգ
Եթե ականատես եք եղել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խնդրում ենք տեղեկացնել մեզ։ Այս պահին մշակում ենք նման դեպքերին արդյունավետ արձագանքելու մեխանիզմներ և բարձրաձայնում ենք դրանց մասին։
Հաղորդել
04 սեպտեմբերի, 2026 թ.
երրորդ վեգան փառատոն կենդանիների, մարդկանց և բնության նկատմամբ կարեկցանքի և արդարության մասին
Շնորհակալություն ենք հայտնում We Animals-ին՝ տրամադրված լուսանկարների համար։