
04 սեպտեմբերի, 2026 թ.
վեգան փառատոն
երրորդ վեգան փառատոն կենդանիների, մարդկանց և բնության նկատմամբ կարեկցանքի և արդարության մասին
Երկրացիներ թիմը ուրախ է հրավիրել ձեզ երրորդ վեգան փառատոնին՝ կենդանիների, մարդկանց և բնության նկատմամբ կարեկցանքի և արդարության մասին։ Մենք հայկական և միջազգային՝ կենդանիների իրավունքների ակտիվիստների միավորված համատեղ նախագիծ ենք, որն անցկացնում է վեգան փառատոններ, բարեգործական միջոցառումներ ապաստարանների համար և փողոցային ակցիաներ։ Ծրագրում՝
• Ֆուդքորթեր և համտեսումներ – փողոցային սնունդ, աղանդեր, հեղինակային ուտեստներ և սփեշլներ սիրելի վեգան նախագծերից, ինչպիսիք են Kruzhok, Future Diner, 2022_place և SCOBY fermentary;
• Շուկա – բուսական այլընտրանքներ, սոուսներ, համեմունքներ, և ամեն ինչ խոհանոցային ոգեշնչման համար՝ Vegan Budka, Kolibri և այլոց կողմից;
• Մտքի սնունդ – Զանազան դասախոսություններ և վարպետության դասեր (անհրաժեշտ է նախապես գրանցվել, տեղերի քանակը սահմանափակ է), խոտաբույսերի կիրառությունից մինչև սննդի քաղաքականության ֆեմինիստական քննադատության մասին։
Միջոցառման օրը կամավորության հնարավորության վերաբերյալ հարցերի դեպքում գրեք մեզ անձնական նամակով։ 📩
Միացե՛ք մեզ՝ միասին փոխելու աշխարհը, չէ՞ որ մենք բոլորս Երկրացիներ ենք։ 💚
📍Letters and Numbers | Coffee & Culture, Թումանյան փողոց, 35գ 📅 Շաբաթ, 26.09 / 13։00-ից մինչև 20։00, մուտքն ազատ է (նվիրաբերություն)