Yerkratsiner
||
Փողոցային ակցիա

Մեր մասին

Yerkratsiner (Երկրացիներ) — միջազգային թիմ է, պաշտպանում է կենդանիների իրավունքները, հանդես է գալիս կենդանիների շահագործման դեմ և քարոզում է էթիկական ու հոգատար վերաբերմունքը նրանց հանդեպ։ Մենք սկսել ենք որպես կենդանիների պաշտպանության նախաձեռնություն, իսկ հիմա պաշտոնապես գրանցված ենք Հայաստանում որպես հասարակական կազմակերպություն։

Արդեն երրորդ տարին անցկացնում ենք կրթական միջոցառումներ և փառատոներ, ինչպես նաև մասնակցում ենք ընկերական միջոցառումների։ Կազմակերպում ենք բարեգործական կինոդիտումներ, համերգներ, վեգան օրեր և դասախոսություններ՝ օգնելու բոլոր կենդանիներին առանց բացառության՝ ուղեկից կենդանիներին, վայրի կենդանիներին և գյուղատնտեսությունում շահագործվողներին։ Առջևում շատ աշխատանք կա՝ մասնակցություն նոր միջոցառումների, կրթական իրադարձությունների անցկացում և այլ կարևոր նախաձեռնություններ։

Մեր առա­քե­լությունը

Մենք պաշտպանում ենք Հայաստանի գյուղատնտեսությունում շահագործվող կենդանիների, ընտանի ու վայրի կենդանիների իրավունքները և պայքարում ենք նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը վերջ դնելու համար։

Շահերի պաշտպանության և իրազեկման միջոցով մենք ձևավորում ենք հասարակական վարքագիծ, որը հիմնված է կենդանիների, մոլորակի և մարդկանց հանդեպ հոգատարության վրա։

Մեր արժեքները

Բոլոր կենդանիների՝ ազատության իրավունքի ճանաչում

Համոզված ենք, որ բոլոր կենդանիներն ունեն կյանքի և ազատության իրավունք՝ անկախ իրենց տեսակից և մարդուն բերած օգուտից։ Մեր գործունեությունը հիմնված է կենսատեսակային խտրականության մերժման սկզբունքների վրա և ուղղված է կենդանիների շահագործման պրակտիկաներից հրաժարվելուն։

Կենդանիներն են մեր գլխավոր առաջնահերթությունը

Մեր բոլոր որոշումներում և նախաձեռնություններում կենդանիների շահերը դնում ենք առաջին տեղում։ Ձգտում ենք համակարգային փոփոխությունների, որոնք տանում են բոլոր կենդանիների շահագործման դադարեցմանը։

Մեր սկզբունքները

Քաղաքական անկախություն ԵՎ երկխոսության պատրաստակամություն

Մենք քաղաքականապես անկախ կազմակերպություն ենք և ձգտում ենք կառուցողական երկխոսության բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ պահպանելով մեր նվիրվածությունը կենդանիների շահերի պաշտպանությանը։

Թափանցիկություն

Բաց հաշվետվություն ենք ներկայացնում մեր աշխատանքի, որոշումների և ռեսուրսների օգտագործման մասին։ Միաժամանակ աշխատում ենք լուսաբանել և խնդրայնացնել կենդանիների հետ վարվելու այն պրակտիկաները, որոնք մնում են անտեսանելի՝ ապահովելով հանրային հասանելիություն այդ տեղեկատվությանը։

Միջառարկայական՝ ապացուցահեն մոտեցում

Մեր գործունեությունը հենվում է գիտական փաստերի և հետազոտությունների վրա։ Իրականացնում ենք մոնիթորինգ և տեղեկատվության հավաքագրում կենդանիների վիճակի վերաբերյալ՝ ներգրավելով անասնաբուժության, էթոլոգիայի, էկոլոգիայի և իրավունքի ոլորտների փորձագետների։

Մեր ընկերները