Yerkratsiner
||

Գաղտնիության քաղա­քա­կա­նություն

Վերջին թարմացում՝ 24.09.2026

Սույն գաղտնիության քաղաքականությունը և կայքի օգտագործման պայմանները (այսուհետ՝ «Քաղաքականություն») կազմվել են «Երկրացիներ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության (Yerkratsiner) կողմից։ Կազմակերպության պետական գրանցման համարն է 211.171.1498865, ՀՎՀՀ՝ 02938583, հասցեն՝ ՀՀ, Երևան 0023, Արշակունյաց 6, տարածք 76։ Այսուհետ՝ «Կազմակերպություն», «մենք»։

Քաղաքականությունը նախատեսված է https://yerkratsiner.am կայքի բոլոր լեզվական տարբերակներից (հայերեն, ռուսերեն և անգլերեն) օգտվող անձանց համար (այսուհետ՝ «Կայք»), ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչպես է Կազմակերպությունը վարվում իրենց անձնական տվյալների հետ։

Մուտք գործելով Կայք, օգտվելով ձևաչափերից կամ դիտելով նյութերը՝ Դուք որպես օգտագործող (այսուհետ՝ «Օգտագործող», «դուք»), հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք սույն Քաղաքականությունը և ընդունում եք այն։ Սա վերաբերում է բոլոր օգտագործողներին՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքի մասին հայտնողներին, կամավորության հայտ ներկայացնողներին, մեր աշխատանքին աջակցողներին և սովորական այցելուներին։ Եթե համաձայն չեք Քաղաքականությանը, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը։

Կայքի օգտագործման հետ կապված հարաբերությունները և սույն Քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։ Բոլոր եզրույթներն օգտագործվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստով։ Օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել անձին։

Եթե Քաղաքականության որևէ դրույթ ճանաչվի անվավեր, մնացած դրույթները պահպանում են իրենց ուժը։

Կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել Քաղաքականությունը։ Թարմացված տարբերակը հրապարակվում է Կայքում վերջին փոփոխության ամսաթվի նշումով և կիրառվում է հրապարակման պահից։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել այս էջը։

Ինչ տվյալներ ենք հավաքում և երբ

Մենք ստանում ենք անձնական տվյալներ միայն հետևյալ դեպքերում։

Ահազանգի ձևաթուղթ։ Երբ հայտնում եք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, նկարագրում եք կատարվածը (պարտադիր դաշտ)։ Ցանկության դեպքում կարող եք թողնել կապի տվյալներ և կցել լուսանկարներ։ Հաղորդագրությունը կարելի է ուղարկել առանց կապի տվյալներ նշելու։

Միանալու ձևաթուղթ։ Կամավորության հայտ ներկայացնելիս նշում եք, թե ինչպես դիմել Ձեզ, և կապի տվյալներ (պարտադիր դաշտեր)։ Ցանկության դեպքում նշում եք նաև հաղորդակցման հարմար լեզուները և թե ինչպես կցանկանայիք օգնել։

Նամակագրություն։ Երբ գրում եք մեզ armeniagovegan@gmail.com էլ. հասցեով կամ մեր սոցիալական ցանցերում, մենք ստանում ենք այն տվյալները, որոնք Դուք ինքներդ եք հայտնում։

Կայք այցելելը։ Կայք այցելելիս կարող են ինքնաշխատ կերպով մշակվել տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի և սարքի տեսակ, այցելած էջեր։ Մանրամասները՝ «Cookie» ֆայլերի բաժնում։

Ձևաթղթերում չեն պահանջվում ավելի շատ տվյալներ, քան անհրաժեշտ է պատասխանելու համար։ Խնդրում ենք չուղարկել ավելորդ տեղեկություններ Ձեր կամ երրորդ անձանց մասին։

Ինչ նպատակով ենք օգտագործում տվյալները

Ստացված տվյալներն օգտագործում ենք միայն հետևյալ նպատակներով․

  • պարզելու և փաստաթղթավորելու հաղորդված դաժան վերաբերմունքի դեպքը, անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապվելու ճշտումների համար և միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ իրավասու մարմիններին դիմելու կամ դեպքը հրապարակայնացնելու համար,
  • կամավորության հայտը քննարկելու, Ձեզ հետ կապվելու և համագործակցության շուրջ պայմանավորվելու համար,
  • Ձեր հարցերին և առաջարկներին, այդ թվում ընկերությունների համագործակցության առաջարկներին պատասխանելու համար,
  • Կայքի աշխատանքն ու անվտանգությունն ապահովելու և այն բարելավելու համար։

Մենք Ձեր տվյալները չենք օգտագործում գովազդի համար և չենք ուղարկում հաղորդագրություններ, որոնց համար Դուք համաձայնություն չեք տվել։

Դաժան վերաբերմունքի մասին հաղորդումներ և լուսանկարներ

Մենք փաստաթղթավորում ենք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը և կարող ենք դրանք հրապարակել։ Ընդ որում․

  • առանց Ձեր հստակ համաձայնության մենք չենք հրապարակում Ձեր անունը, կապի տվյալները և այլ տեղեկություններ, որոնցով հնարավոր է պարզել, թե ով է հայտնել դեպքի մասին,
  • ուղարկված լուսանկարները հրապարակելուց առաջ ձգտում ենք հեռացնել կամ թաքցնել մարդկանց նույնականացնող տեղեկությունները (դեմքեր, մեքենաների համարանիշներ, ճշգրիտ հասցեներ), եթե դա չի հակասում կենդանիների պաշտպանության նպատակներին և օրենքի պահանջին,
  • լուսանկարներ ուղարկելով Դուք հաստատում եք, որ իրավունք ունեք դրանք տրամադրելու, և թույլատրում եք Կազմակերպությանն օգտագործել դրանք սույն Քաղաքականությամբ նախատեսված նպատակներով։

Եթե չեք ցանկանում, որ ուղարկված նյութերը հրապարակվեն, նշեք դա հաղորդագրության մեջ։

Նվիրատվություններ

Կայքը վճարումներ չի ընդունում և վճարային տվյալներ չի հավաքում։ «Աջակցել» և «Ընկերություններին» էջերում նշված վավերապայմանները նախատեսված են Ձեր բանկի կամ կրիպտոարժույթի ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար։ Այդ փոխանցումները մշակվում են բանկերի և վճարային համակարգերի կողմից՝ իրենց կանոններին համապատասխան։ Մենք կարող ենք տեսնել այն տվյալները, որոնք բանկը կամ ցանցը փոխանցման հետ միասին տրամադրում է ստացողին (օրինակ՝ ուղարկողի անունը, գումարը, դրամապանակի հասցեն), և օգտագործում ենք դրանք միայն նվիրատվությունների հաշվառման համար։

Ինչպես են պահպանվում և պաշտպանվում տվյալները

Ձեր տվյալները պահվում են պաշտպանված համակարգերում։ Դրանց հասանելիություն ունեն միայն Կազմակերպության անդամների և կամավորների սահմանափակ շրջանակ, որոնց դա անհրաժեշտ է աշխատանքի համար, և ովքեր պարտավոր են պահպանել գաղտնիությունը։

Տվյալները պահում ենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար դրանք ստացվել են։ Կամավորների հայտերը պահվում են, քանի դեռ մասնակցում եք մեր աշխատանքին կամ մինչև կխնդրեք դրանք ջնջել։ Դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պահվում են այնքան, որքան անհրաժեշտ է դեպքը փաստաթղթավորելու և հետագա հնարավոր գործողությունների համար։ Դրանից հետո տվյալները ջնջվում կամ ապանձնավորվում են, եթե օրենքը չի պահանջում դրանք ավելի երկար պահել։

«Cookie» ֆայլեր

«Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք կայքը բրաուզերի միջոցով պահում է Ձեր սարքում։ Դրանք թույլ են տալիս ճանաչել բրաուզերը և հիշել որոշ կարգավորումներ։ Կայքը կարող է օգտագործել «cookie»-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝

  • հիշելու համար Ձեր նախընտրությունները, օրինակ՝ ընտրված լեզուն,
  • այցելությունների ընդհանրացված վիճակագրություն հավաքելու համար՝ Կայքը բարելավելու նպատակով։

Մենք «cookie»-ներ չենք օգտագործում գովազդային նպատակներով։ Բրաուզերի կարգավորումներում կարող եք միացնել «cookie»-ների մասին ծանուցումները կամ ամբողջությամբ անջատել դրանք։ Այդ դեպքում Կայքի որոշ գործառույթներ կարող են ճիշտ չաշխատել։

Տվյալների փոխանցում երրորդ անձանց

Մենք չենք վաճառում և առանց Ձեր համաձայնության չենք փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց։ Բացառություններն են․

  • ծառայություններ մատուցողները, ովքեր օգնում են մեզ ապահովել Կայքի աշխատանքը (հոսթինգ, ձևերի մշակում, է-փոստ)։ Նրանք երրորդ անձ չեն համարվում՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել տվյալների գաղտնիությունը,
  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերը, այդ թվում՝ իրավասու մարմինների հարցումները,
  • դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունները, որոնք կարող ենք փոխանցել իրավասու մարմիններին։ Ձեր կապի տվյալները փոխանցվում են միայն Ձեր համաձայնությամբ, եթե օրենքն այլ բան չի պահանջում։

Այս ծառայությունները մատուցողներից ոմանք կարող են գտնվել Հայաստանից դուրս։ Ապանձնավորված վիճակագրությունը, որով հնարավոր չէ նույնականացնել անձին, կարող է օգտագործվել մեր կողմից առանց սահմանափակման։

Ձեր իրավունքները

Օրենքին համապատասխան՝ Դուք իրավունք ունեք․

  • իմանալ, թե Ձեր որ տվյալներն ենք մշակում,
  • պահանջել ուղղել ոչ ճշգրիտ տվյալները,
  • պահանջել ջնջել տվյալները կամ դադարեցնել դրանց մշակումը,
  • հետ կանչել նախկինում տրված համաձայնությունը։

Այդ նպատակով գրեք մեզ armeniagovegan@gmail.com հասցեին։ Եթե 18 տարեկանը չի լրացել, խնդրում ենք Կայքի ձևաթղթերը լրացնել ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։

Կապ

«Երկրացիներ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպություն ՀՀ, Երևան 0023, Արշակունյաց 6, տարածք 76 Է-փոստ՝ armeniagovegan@gmail.com